ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ արտահերթ նիստում քննարկեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի վավերացրած «Շուշիի հռչակագիրը» :
Նախագիծը հանձնաժողովում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ «Շուշիի հռչակագրով» ամրագրվում է թուրք-ադրբեջանակն տանդեմի ծավալապաշտական նպատակաները և արձանագրվում, որ թուրք-ադրբեջանական դաշինքը սպառնալիք է Հայաստանի և Արցախի գոյությանը.
«Այս հռչակագրին հնարավոր չէ չարձագանքել խորհրդարանի մակարդակով, քանի որ Ալիևի և Էրդողանի կողմից հռչակագիրը ստորագրելուց հետո երկու երկրների խորհրդարանները ևս վավերացրել են այդ հռչակագիրը»,-ասաց Թևանյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մոտեցումը ներկայացրեց պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ հայտարարելով, որ իրենց խմբակցությունը չի միանա «Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, թե ՀՀ կառավարությունն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է:
Նա նշեց, թե ՀՀ արտաքին գործերի նախարարությունն «ԱԺ-ն ու արտաքին գործերի նախարարությունը վարում են միասնական արտաքին քաղաքականություն։ ՀՀ կառավարության ծրագրի առանցքային կետ է հանդիսանում տարածարջանում երկարատև խաղաղություն հաստատելը, սույն նպատակին հասնելու, ինչպես նաև գործընթացը որևէ պարագայում չվիժեցնելու համար ՀՀ իշխանություները վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն, որում հաշվի են առնվում բոլոր ռիսկներն ու հնարավորությունները»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում՝ Իլհամ Ալիևի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: