Twitter-ի օգտատեր @LavBosniak-ը պատմել է հավատարիմ կատվի սրտաճմլիկ պատմությունը, որը նստել է իր տիրոջ՝ Սերբիայի իսլամական համայնքի նախկին գլխավոր մուֆթի Մուամեր Զուկորլիչի գերեզմանին երկու ամիս շարունակ եւ հրաժարվել է հեռանալ:
Մուամեր Զուկորլիչը մահացել է 2021 թվականի նոյեմբերի 6-ին սրտի կաթվածից։ Նա Սերբիայի եւ Բալկանյան այլ երկրների մահմեդական համայնքում հայտնի անձ էր։
Զուկորլիչի մահից հետո նրա կատուն ամեն օր նստում էր քաղաքական գործչի գերեզմանին։ Կենդանին հրաժարվել է լքել տիրոջ գերեզմանը։ @LavBosniak-ի հրապարակած լուսանկարում պատկերված է ձյունածածկ գերեզման, որի վրա նստած է սպիտակ-շիկակարմիր կատու: «Նրա կատուն դեռ այստեղ է»,- ասվում է գրառման մեջ։