00:00:00

«Պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ». Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

21:39, 02 օգոստոս 2021 Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ռուս ղեկավարի հեռագրի տեքստը հրապարակվել է երկուշաբթի՝  օգոստոսի 2 -ին, Կրեմլի կայքում: «Հուսով եմ, որ Ձեր կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը: Մեր կողմից, մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ», – ընդգծել է Պուտինը: Բացի այդ, ՌԴ նախագահը առողջություն և բարեկեցություն է մաղթել Փաշինյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր