Ափյուռքի գործերի գրասենյակի հանձնակատար Զարեհ Սինանյանը մայիսի 2-10-ն այցելելու է Լոս Անջելես։
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Զարեհ Սինանյանը Նիկոլ Փաշինյանին չի դատապարտել նախապատերազմական, պատերազմի օրերի և հետպատերազմյան ավերի համար, ինչը նշանակում է, որ նա մեղսակից է հայրենիքի ու ժողովրդի դավաճանությանը։
«Նիկոլ Փաշինյանը դասալիք է։ Նա լքեց իրեն քվեարկողներին։ Նա լքեց մեր տասնյակհազարավոր բանակայիններին ու կամավորներին՝ նրանց ընտանիքներով հանդերձ։ Նա լքեց մեր ռազմագերիներին։ Լքեց Արցախը։ Նա մեր երկիրը մխրճեց կոռուպցիայի եւ բռնատիրության մեջ ու մոլորեցրեց բոլորին։