ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի պաշտպաններ Գագիկ Խաչիկյանի և Սասուն Ռաֆաելյանի կողմից ապրիլի 12-ին արված հայտարարության առնչությամբ: Irakanum.am-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.
«Քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Նազարյանի պաշտպաններ Գագիկ Խաչիկյանը և Սասուն Ռաֆաելյանն այսօր հայտարարություն են տարածել` նշելով, թե իբրև ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սույն թվականի ապրիլի 10-ին տարածած հաղորդագրությամբ փորձել է «տպավորություն ստեղծել», որ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ինչ-որ առնչություն ունի երևակայական չարաշահումների կատարմանը»` միաժամանակ ՀՔԾ-ին հորդորելով «օգտագործել դեռևս առկա հնարավորությունը և առարկայազուրկ գործը չհասցնել դատարան»: