«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ֆրիդրիխ Բարբարոսան, Գրյունվալդի ճակատամարտն ու Դոնալդ Տուսկը
Փաստորեն, երբ ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթաժողովն ընդունեց հայտարարություն, որում իր մտահոգությունն էր հայտնում Հայաստանում ժողովրդավարության հետընթացի հետ կապված և կոչ էր անում իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից, դրանից հետո սկսվեց աննախադեպ մի բոլոլա:
Էդ ինչո՞ւ Անգելա Մերկելը չէր խոսում էն ժամանակ, երբ Ֆրիդրիխ Բարբարոսան իր զորքերով կռվում էր Սուրբ Երուսաղեմը մուսուլմաններից ազատագրելու համար: