00:00:00

Հերթական արտակարգ պատահարը Գյումրիում. դանակահարել են 22-ամյա երիտասարդի

01:32, 27 փետրվար 2018 Իրավական

Irakanum.am-ի հայտնի դարձավ, որ Գյումրիում հերթական դանակահարությունն է եղել: Դանակահարել են 22 ամյա Կարեն Ք.-ին: Տուժածին հարազատները 19:30-ի սահմաններում տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: ԲԿ-ի մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ տուժածի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած վերք: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի մանրամասների բացահայտմամբ զբաղվում է ոստիկանության Գյումրու Մուշի բաժինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր