Վերջին օրերին Հայաստանի մասին գրեց արտասահմանյան մամուլը․ պատճառը ոչ միայն WCIT-2019-ի՝ Հայստանում կազմակերպելն էր, այլև առավելապես այն, որ Հայաստանում էր ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար, մոգոլ Քիմ Քարդայանը։
Հիշեցնենք՝ նա լրագրողների հետ զրույցում նշել էր, որ չի դադարրի պայքարել և պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը irakanum.am-ի հետ զրույցում նշեց՝ այժմ դժվար է ասել, որ Քարդաշյանը կկարողանա քայլեր ձեռնարկել Ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ կապված, մանավանդ, որ հենց այս օրերին Թուրքիան ներխուժել է Սիրիա․ հիմա աշխարհաքաղաքական լրջագույն խնդիրներ կան։
Մեդիափորձագետի խոսքով՝ Քարդաշյանի Հայաստան ժամանելը կօգնի Հայաստանի միջազգային ճանարման գործում, քանի որ վերջին օրերին Հայաստանն ակտրվորեն ներկայացվում է միջազգային մամուլում։
Ինչպես հայտնի է, Քարդաշյանը նշել էր՝ երազում է Հայաստանում SKIMS-ի արտադրություն հիմնել Հայաստանում։
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Քարդաշյանը բավական ազդեցիկ է և հաջողակ գործարար։
«Միայն մի օրինակ բերեմ․ նա մի գրառում կատարեց, որ ՍՆԱՓՉԱԹԸ լավ դիզայն չունի, ու դա հանգեցրեն նրան, որ այդ ՍՆԱՓՉԱԹԻ բաժնետոմսերը բորսայում 1 մլրդից ավելի գումար կորցեց։ Կարևոր չէ՝ Քիմն ինչ է անում։ Նա ինչ էլ անի, մեծ էֆեկտ է ունենում, և լավ է, որ Հայաստանի հետ կապված՝ պլաններ ունի։ Տուրիզմից սկսած՝ մինչև արտադրական ոլորտ՝ կարող է զարգանալ նրա հայտնիության շնորհիվ։ Եթե նա ինչ-որ ոլորտում հետաքրքրություն է ունենում, դա բանական մեծ արդյունք է տալիս։ Վատ չէր լինի, եթե նա այստեղ բիզնես-ծրագրեր սկսեր», - նշեց Սամվել Մարտիրոսյանը։