Հենց դո՛ւք եք թալանում ու գողանում, մարդիկ չեն կարողանում ապրել: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսանյութում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Նրանք թալանում են ժողովրդին տուգանքներով, թալանում են հասարակության վրա դրված անտրամաբանական տույժերով: Որ գյուղ մտնում եմ մարդիկ զրկված են վարորդական իրավունքից՝ անիմաստ խախտումի պատճառով և չեն կարողանում պահել իրենց ընտանիքները: Շատ մարդկանց եկամտի միակ աղբյուրը մեքենան է»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: