Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթների մեկնարկի ճշգրիտ ամսաթիվը։
«Մեր ազգային ավիափոխադրող THY-ն (Turkish Airlines) կսկսի ամեն օր չվերթներ իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով»,- սոցիալական ցանցերում գրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը։
Նա հայտարարել է, որ ուղիղ չվերթները կսկսվեն 2026 թվականի մարտի 11-ին։