Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.
«Հորդորում եմ երեկ հայտարարություն տարածած 10 եպիսկոպոսներին` հրաժարվել այսօր Մայր Աթոռում ծրագրվող սադրանքին մասնակցելուց և մեր ժողովրդին պառակտելու` իշխանությունների գործիքը լինելուց:
Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ` ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շահ մեր ժողովրդի»: