Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Արշակունյաց պողոտա – Գարեգին Նժդեհ խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Գարիկ Ա․-ի վարած «Nissan» մակնիշի և 47-ամյա Կամո Ա․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու վարորդներն ու «Opel»-ի ուղևոր Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ն․ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։