00:00:00

Ադրբեջանի հետ խաղաղությունն առավելություն է բերում ՀՀ-ին, Ադրբեջանին, Հարավային Կովկասին, նաև՝ ԵՄ-ին․ ՀՀ վարչապետ

21:50, 09 դեկտեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Այս այցը պատմական է։ Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները թևակոխում են ռազմավարական գործընկերության փուլ: Այս մասին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գերմանիան ՀՀ հիմնական գործընկերներից է ԵՄ-ում, և մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմամբ»։

Վարչապետը նաև հավելել է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն առավելություն է բերում ՀՀ-ին, Ադրբեջանին, Հարավային Կովկասին, նաև՝ ԵՄ-ին։

«Հույս ունեմ և համոզված եմ, որ կհասնենք ՀՀ-Թուրքիա սահմանների բացման կետին, դա նշանակում է ուղիղ կապ ԵՄ-ի, այդ թվում՝ Գերմանիայի հետ»,-ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր