Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 21։00-ի սահմաններում Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկում ճակատի ճակատի բախվել են «Toyota» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: