00:00:00

Դեկտեմբերի 9-ին Գերմանիայի կանցլերը և Փաշինյանը կքննարկեն ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը

15:48, 05 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 9-ին Բեռլինում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակի տեղակալ Սեբաստիան Հիլլեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երեքշաբթի օրը, մոտավորապես ժամը 16:00-ին (Մոսկվայի ժամանակով 18:00-ին՝ ՏԱՍՍ), Գերմանիայի կանցլերը կդիմավորի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հետագա բանակցությունները կկենտրոնանան երկկողմ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային հարցերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա», – ասել է Հիլլեն։

Նա հավելել է, որ բանակցություններից հետո նախատեսվում է առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր