00:00:00

Միրզոյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումը

15:22, 05 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիoղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործունեության հարցերի։

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը։ Տարածաշրջանային փոխկապակցվածության ողջ ներուժի իրացման հարցում նախարար Միրզոյանն ընդգծել է «ԹՐԻՓ ուղու» կյանքի կոչմամբ և բաց սահմաններով ավելի լայն ապաշրջափակման ապահովման կարևորությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր