00:00:00

Իշխանությունն ապատեղեկատվություն է տարածում, թե մենք խուսափում ենք ծանոթանալ սպառազինության նմուշներին. Տիգրան Աբրահամյան

10:58, 05 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Իշխանությունների կողմից հնչող հայտարարությունները, թե ընդդիմությունը խուսափում է գնալ և ծանոթանալ ձեռք բերված սպառազինության նմուշներին, չեն համապատասխանում իրականությանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ պաշտպանության նախարարն ասել է, թե հնարավորություն կա ծանոթանալու այն նմուշներին, որոնց մասին խոսվում է։ Արտառոցն այն է, որ 3-4 շաբաթ առաջ ՊՆ ներկայացուցիչը կապվել է ինձ հետ և հարցրել, թե արդյոք ես պատրաստ եմ ծանոթանալու դրանց։ Իրենց ներկայացրել եմ իմ մոտեցումները, հիշեցրել, որ 6 ամիս շարունակ ՊՆ-ն արգելել է իմ մուտքն առաջնագիծ, և ասել  այն մոտեցումները, որոնց պարագայում կգնամ և կծանոթանամ։ Եղել է փոխըմբռնում։ Բայց, ի հեճուկս այդ փոխըմբռնման, իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, թե մենք խուսափում ենք ծանոթանալու սպառազինության նմուշներին։ Լավ կլինի, որ իշխանության ներկայացուցիչներն ԱԺ ամբիոնից ապատեղեկատվություն չտարածեն»,-ասաց Աբրահամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր