00:00:00

Սա ոչ այլ ինչ է, քան պետական տեռոր՝ եկեղեցահալած քաղաքականությանն ընդդիմացողների նկատմամբ. Դանիելյան

16:45, 04 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հրապարակումը՝ Արշակ Սրբազանի ձերբակալության և իշխանության եկեղեցահալած քաղաքականության վերաբերյալ.

«Ինչպես հայտնի է, Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրում:

Այս իրադարձությունից առաջ իշխանությունն անցել է ճնշումների: Քիչ առաջ Քննչական կոմիտեում ԱԱԾ կողմից Արշակ Սրբազանի կալանավորումը դրա վառ դրսևորումն է:

Սա հստակ քաղաքական հրահանգ է: Սրբազանը շինծու տեսանյութերի հրապարակումից հետո հայտնել էր, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվում:

Վարչակարգի պարագլխի հետ մի խումբ ուխտադրուժների հանդիպմանը հաջորդեց հայտարարություն, որտեղ Հայ եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հավատարմություն հայտնեցին Վեհափառին:

Սա ևս հիստերիայի առիթ հանդիսացավ վարչակարգի պարագլխի համար:

Սրանք անգամ չեն զլանում ուժայիններին ծառայեցնել  սեփական նենգ նպատակներին, ապօրինի հրահանգներին:

Փաշինյանն այսօր խոստովանեց, որ Պատարագների ժամանակ կաթողիկոսի անունը չհնչեցնելու պահանջը փոխանցվում է ԱԱԾ աշխատակիցների միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր