00:00:00

Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում լավագույն գաղափարների հեղինակները կպարգևատրվեն․ Ծառուկյան

19:09, 03 դեկտեմբեր 2025 Տեսանյութեր

 

«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթի ամփոփման գործընթացը մոտենում է եզրագծին։ Ինչպես քիչ առաջ արված հայտարարության մեջ ընդգծել է մրցույթի գաղափարի հեղինակ Գագիկ Ծառուկյանը, վերջնարդյունքը 100 տոկոս լինելու է արդար, անաչառ ու օբյեկտիվ։
 Մրցութային հանձնախումբն օրեր շարունակ մանրակրկիտ ուսումնասիրել է բոլոր հայտերը և ընտրել լավագույնները։ Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում լավագույն գաղափարների հեղինակները կպարգևատրվեն։
Ի՞նչ կարող եմ ասել որպես եզրափակում. հիացած եմ մեր երիտասարդների տաղանդով, նախաձեռնողականությամբ և ստեղծարար մտքերով։ Վստահ եմ՝ միասին դեռ երկար ու արդյունավետ ճանապարհ ենք անցնելու։ 
Հ․Գ․
Լավագույն աշխատանքները կներառվեն «Առաջարկ Հայաստանին» ծրագրում՝ որպես ոգեշնչման օրինակ և ապագա նորարարական գաղափարների մոդել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր