00:00:00

ԱԳ փոխնախարարը և Լիբանանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

15:32, 21 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ դեսպան Դիմա Հադդադին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

 

Հավատարմագրերի պատճենի հանձնմանը հաջորդած քննարկման ընթացքում Վահան Կոստանյանը շնորհավորել է Լիբանանի դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Լիբանանի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին և երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ կարևորելով երկկողմ համագործակցության ամրապնդումն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր