00:00:00

Վարդան Ղուկասյանին իրավապահները հանել են քաղաքապետարանի շենքից

12:59, 20 հոկտեմբեր 2025 Իրավական

Իրավապահները քիչ առաջ ձերբակալեցին և  Քննչական կոմիտե են տեղափոխում Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին։ Ղուկասյանի խորհրդական Լիլիթ Աղեկյանը լրագրողներին հայտնեց, թե Վարդան Ղուկասյանին տարել են անհայտ ուղղությամբ։ Նրա խոսքով՝ գողացել են Ղուկասյանին։ 

Նշենք, որ Գյումրու քաղաքապետարանի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Քաղաքապետարանի առջև հավաքված մեծ թվով գյումրեցիներն իրենց բողոքն են արտահայտում քաղաքապետարանում քննչական գործողություններից, քաղաքապետի և մյուսների ձերբակալություններից։   

Գյումրու քաղաքապետարան են ժամանել փոխոստիկանապետեր Կարեն Հակոբյանը, Վարդան Վարդանյանը, նաև ոստիկանական զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։

Ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում քաղաքապետարանի մոտ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր