00:00:00

Մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, կաշառք ստանալու մեջ. մանրամասներ՝ Մանկավարժական համալսարանի ռեկտորի ու այլ աշխատակիցների ձերբակալությունից

14:29, 17 հոկտեմբեր 2025 Իրավական

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը, այս մասին  հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, կաշառք ստանալու մեջ:

Կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր