Այսօր Շենգավիթի դատարանի մոտից Քննչական կոմիտե տարված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված է: Քննչական կոմիտեից հայտնում են. քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Վերջինս ձերբակալվել է: