00:00:00

Արամուսում ամուսինների սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

13:45, 13 հոկտեմբեր 2025 Իրավական

Արամուսում ամուսինների սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն 2 դրվագ) եւ 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով: 1 անձ ձերբակալվել է։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու և կնոջ դիեր կան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը կատարել է Արամուսի 61-ամյա մի բնակիչ։ Նա իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել ամուսինների՝ Արամուս գյուղի բնակիչներ՝ 64-ամյա տղամարդու ու 59-ամյա կնոջ ուղղությամբ։

Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով 61-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

Ըստ Shamshyan.com–ի, հոկտեմբերի 12–ին սպանության կասկածանքով հայտաբերված ու ձերբակալված կասկածյալը առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, որոնք նրա հարևաններն են։ Այնուհետեւ իմանալով, որ ամուսինները տնից դուրս են եկել և գնացել են Արամուս գյուղի դաշտ՝ գազար հավաքելու, հրազենով զինված մոտեցել է նրանց, սպանել, ապա դիմել փախուստի:

Կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել է իր անվամբ գրանցված որսորդական հրացանից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր