00:00:00

Չարենցավանի եկեղեցում հուղարկավորության արարողության ժամանակ մարդ են սպանել

13:35, 11 հոկտեմբեր 2025 Իրավական

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում քիչ առաջ դաժանաբար մարդ են սպանել։

Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, քաղաքացուն դանակահարել են հենց եկեղեցում։ Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Դեպքը տեղի է ունեցել հուղարկավորության արարողության ժամանակ, դանակի մահացու հարվածներ են հասցրել ավտովթարի հետևանքով մահացածի կնքահորը։

Քրեական ու համայնքային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին ու հանցագործության գործիք դանակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր