Մեզ համար կանխատեսելի էր այս դատավճիռը։ Այս մասին այսօր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճռի հրապարակումից հետո հայտարարեց նրա պաշտպաններից Արա Զոհրաբյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Միքայել Սրբազանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 422–րդ հոդվածի 2–րդ մասով, դատարանն այսօր կարդալուց նրան մեղադրեց 442–րդ հոդվածի 2–րդ մասով, որը լրիվ ուրիշ բանի մասին է։ Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ է»,– ասաց Արա Զոհրաբյանը և հավելեց, որ պաշտպանական կողմը բողոքարկելու է առաջին ատյանի կայացրած վճիռը։
Նշենք, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանն այսօր Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 2 տարվա ազատազրկման։