00:00:00

Սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել

16:56, 30 սեպտեմբեր 2025 Իրավական

ՆԳՆ-ից հայտնում են․

«Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 28-ին մայրաքաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայում ձերբակալել և «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր