00:00:00

Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով թմրանյութերի նմանվող զանգվածների ներթափանցման փորձը

18:56, 29 սեպտեմբեր 2025 Իրավական

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները, հերթապահություն իրականացնելիս, հիմնարկի բնակելի գոտու տարածքում նկատել են անօդաչու թռչող սարք, որից ձկնորսական թելով ամրացված է եղել անհայտ առարկա։ Այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից:

 
Այդ թելի միջոցով ծառայողներին հաջողվել է ցած իջեցնել և առգրավել ԱԹՍ-ն։ Զննության արդյունքում պարզվել է, ԱԹՍ-ին ամրացված փաթեթում առկա են եղել թմրամիջոցների նմանվող, դեղնականաչավուն բուսական, սպիտակ փոշենման և շագանակագույն մածուցիկ զանգվածներ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 33,2 գրամ։
 
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր