Irakanum.am-ի ունեցած բացառիկ տեղեկություններով Վալոդյա Գրիգորյանի եւ նրա հետ գտնվող ոստիկանության աշխատակցի ենթադրյալ սպանություն կատարող անձը Մերձավանում հայտնի 20-ամյա Գևորգն է։ Մեզ հայտնի դարձավ, որ նա դեռևս 7 ամիս առաջ Մերձավանում հնչած կրակոցների մասնակիցն է եղել։
Հիշեցնենք, որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է:
ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք:
Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է: