00:00:00

Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորված տղամարդը գիտակցության է եկել և հարցաքննվել

13:01, 25 սեպտեմբեր 2025 Իրավական

Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել և հարցաքննվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին Մերձավանում Փարաքար խոշորոցված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց տան դիմաց կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով Գրիգորյանը և նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը տեղում մահացել էին, իսկ Արծրուն Գալստյանը, վիրավորվել էր, երեկ նրան վիրահատել էին։ Գրիգորյանի տան արտաքին հատվածում տեղադրված տեսահսկման խցիկների ձայնագրությունից երևում է, որ անհայտ անձը համայնքապետի ու մյուս անձանց ուղղությամբ կրակահերթ է բացում, երբ նրանք բակից դուրս են գալիս փողոց։ 

Հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը երեկ փոխանցել էր, որ հայտնաբերվել է 18 հատ կրակված պարկուճ։ Ըստ նրա՝ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի ցուցումով գործի քննությունը Վաղարշապատի քննչական բաժնից տեղափոխվել է հատկապես կարևոր գործերի քննության վարչություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր