00:00:00

Ապօրինի ջրառ` ավտոլվացման կետում. նշանակվել է 1 մլն դրամ տուգանք

11:26, 25 սեպտեմբեր 2025 Իրավական

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալված հատվածում գործող ավտոլվացման կետում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

 

Վարձակալ Ա.Մ.-ն խախտելով բնապահպանական օրենսդրության պահանջները՝ իրեն պատկանող ավտոլվացման կետում առանց համապատասխան թույլտվության ապօրինի խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ։

 

Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։

 

Իրավախախտի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 1.000.000դր. չափով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր