Խոր ցավով տեղեկացա Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ոստիկան ընկերոջ՝ սեփական տան բակում կատարված սպանության մասին։ Այս մասին գրել է «Արմենիա 2026» շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանը:
«Վալոդյային անձամբ ճանաչում էի․ նա հայրենասեր, ազնիվ և սկզբունքային գործիչ էր` նվիրված ընտանիքին ու իր համայնքին անվերապահ ծառայող։ Նրա կորուստը ծանր հարված է բոլորիս։
Խստորեն դատապարտում եմ այս դաժան հանցագործությունը։ Պահանջում եմ իրավապահ մարմիններից հնարավորինս արագ բացահայտել դրա բոլոր հանգամանքները և խստագույնս պատասխանատվության ենթարկել թե՛ կազմակերպիչներին, թե՛ իրականացնողներին։
Դժվար է նրա մասին խոսել անցյալով։
Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում սպանության զոհ դարձած երկու անձանց ընտանիքներին ու հարազատներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում դեպքի ժամանակ վիրավորում ստացած երրորդ անձին»։