00:00:00

Դատապարտյալին հանձնուք բերած քաղաքացուն ձերբակալել են․ մեղրի տարայում թմրամիջոց էր թաքցրել

18:00, 18 սեպտեմբեր 2025 Իրավական

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են․

«Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Տ. Ղ.-ի կողմից բերված հանձնուքը: Արդյունքում՝ մեղրի տարայի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, բաց շագանակագույն զանգված՝ ընդհանուր՝ 3.44 գրամ քաշով:

Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ ներկայացվել Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր