00:00:00

Կադաստրի կոմիտեի նախագահի աշխատասենյակում միջադեպի հետ կապված նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

12:52, 18 սեպտեմբեր 2025 Իրավական

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել։  Այս մասին հայտնում են ՔԿ–ից՝ անսդրադառնալով Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում տեղի ունեցած ծեծի միջադեպին։

Քրեական վարույթով կարգավիճակ ունեցող անձ չկա։

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ տեղեկություն է տարածվել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում մի քաղաքացի է ծեծի ենթարկվել, որը գնացել է իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով: Դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ հիսուն մարդ։

Ինքը Սուրեն Թովմասյանը հայտարարել է, որ այդ կնոջն ազատել են Քաղծառայության օրենքին համապատասխան, ծառայողական քննություն անցկացնելու արդյունքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր