00:00:00

«Սևան» քրեակատարողական հիմնարկում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով ներնետված թմրամիջոցների և այլ արգելված իրերի փոխանցումը

15:00, 16 սեպտեմբեր 2025 Իրավական

2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ընթացքում նկատել են անօդաչու թռչող սարք, որով հիմնարկի տարածք ներնետվել է ինչ-որ առարկա։

Անմիջապես իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ մետաղական կախիչով։

Տարայում առկա են եղել 2 բջջային հեռախոս, լիցքավորման լար, գործարանային արտադրության խաղաքարտեր, ինչպես նաև թմրամիջոցների նմանվող, ընդհանուր 18․2 գրամ տարբեր զանգվածներով փաթեթներ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր