00:00:00

Երևանի Շոպրոնի փողոցում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, կայանված «Tesla»-ին. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր

21:40, 09 սեպտեմբեր 2025 Պատահարներ

 

 

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։45-ի սահմաններում Շոպրոնի փողոցում «Iveco» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, ապա կայանված «Tesla»-ին և թիվ 25/3 հասցեի տան երկաթե դարպասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատարի վարորդին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով քարե պարիսպը մասամբ փլուզվել է, իսկ «Tesla»-ն վերածվել է մետաղե ջարդոնի։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Արման Ժամկոչյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները տեղում հերթապահություն են կատարել, քանի որ վնասվել էին նաև էլեկտրալարեր, ապա ժամանած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցը հոսանքազրկել է այն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահրամ Գրիգորյանը և Հովհաննես Հովհաննիսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արմեն Հովհանիսյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են բեռնատարի և կայանված ավտոմեքենայի վարորդների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր