00:00:00

Տեղ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է ձորը․ վարորդը մահացել է

08:27, 07 սեպտեմբեր 2025 Պատահարներ

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23։39-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Տեղ գյուղի վերջնամասում գտնվող ձորում փրկարարները հայտնաբերել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և վարորդի դին՝ սրահից դուրս։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր