00:00:00

Վանաձորում 19-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառին

19:12, 05 սեպտեմբեր 2025 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում Լոռու մարզի բնակիչ 19-ամյա Աշոտ Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր