00:00:00

Արտակարգ դեպք Երևանում․ 30-ամյա կինը մտել է հյուրանոց, հայհոյանքներ հնչեցրել հյուրանոցի աշխատակիցների հասցեին, վնասել գույքը և իրեր նետել աշխատակիցների վրա

18:45, 04 սեպտեմբեր 2025 Պատահարներ

 

 

Օգոստոսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի մտել է Արամի 86 հասցեում գործող «Դայմոնդ» հյուրանոց և վնասում է գույքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Արդեն տեղում ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է 30-ամյա Նադեժդա Կ․-ն, ով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարակի պարեկների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին «Դայմոնդ» հյուրանոցի գլխավոր վարչարար, Երևանի բնակիչ, 39-ամյա Գոռ Թ․-ն հայտնել է, որ հյուրանոց մտած կինը, առաջին հարկում բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ բղավել և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել հյուրանոցի աշխատակիցների հասցեին, վնասել հյուրանոցի գույքը, իրեր նետել աշխատակիցների վրա՝ խաթարելով հյուրանոցի բնականոն աշխատանքը։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր