00:00:00

Վիգեն Էուլջեքջյանն արդեն 20 օր հացադուլ է անում Բաքվի բանտում. ընտանիքն ահազանգում է

13:41, 02 սեպտեմբեր 2025 Հասարակություն

2020 թ-ի 44-օրյա պատերազմի ընթացքում գերևարված Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը հայտնում է, որ նա արդեն 20 օր շարունակ հացադուլ է անում Բաքվի բանտում։

ՎիգենԷուլջեքջյանիկինը՝ԼուսիանաՄինասյանըմասնավորապեսգրել է. «Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը խորը ցավով է լցված։

Երկար սպասված ազատ արձակման մասին լավ լուրեր լսելու փոխարեն, Բաքվից այսօր ստացված զանգը բացահայտեց, որ նա 20 օր է՝ հացադուլ է անում։

Այն, ինչ պետք է լիներ հույսի մի պահ, վերածվել է անտանելի տխրության և վախի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր