00:00:00

29-ամյա տղամարդու բեռնախցիկում 1 կիլոգրամից ավելի մարիխուանա կար․ ոստիկանների բացահայտումը

11:04, 30 օգոստոս 2025 Իրավական

Նախ բռնվել էր թմրամոլը: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն տեղափոխված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել էր մեթամֆետամին: Շատ ավելի բարդ ու երկարատև աշխատանք պահանջեց թմրանյութն իրացնողին հայտնաբերելու գործը: Այս  մասին տեղեկանում ենք ՆԳ նախարարությունից։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների օրեր տևած ծավալուն միջոցառումների արդյունքում ձերբակալվեցին մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ 25-ամյա և Ֆուչիկի փողոցի բնակիչ 29-ամյա տամարդիկ, որոնք վերջինիս վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեցին վարչություն:

Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցի հետքերով ապակյա գլանակ ու կաթուցիչ, ինչպես նաև մեթամֆետամինի զանգվածներ:

Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև Ֆուչիկի փողոցի 29-ամյա բնակչի ավտոմեքենան. բեռնախցիկում հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա:

Երիտասարդը կալանավորվել է։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր