Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:
՛՛Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։