00:00:00

Վայոց ձորի մարզում ցեմենտ տեղափոխող «Shacman» մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է նախ բետոնե, ապա երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք

19:04, 27 օգոստոս 2025 Պատահարներ

 

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147 կմ հատված Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Գոռ Գ․-ն իր վարած «Shacman» մակնիշի ցեմենտով բարձված կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա երկաթե արգելապատնեշներին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր