00:00:00

«Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհի երթևեկելի գոտին

21:44, 25 օգոստոս 2025 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում ծառը տապալվել է և փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները էլեկտրական սղոցի օգնությամբ մասնատել են «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ տապալված ծառը և տեղափոխել անվտանգ վայր, իսկ ծառի տապալման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր