00:00:00

Ավտովթար՝ Աշտարակ քաղաքում. բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը բախվել է ծառին. կա վիրավոր

10:20, 25 օգոստոս 2025 Պատահարներ

Երեկ՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Գերման Ղ.-ի վարած «Opel» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արթուր Պ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Պ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ օրվա պատասխանատու, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր