ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը դատավոր Կ. Ֆարխոյանի որոշմամբ երկարացվեց երեք ամիս ժամկետով։ Նա անազատության մեջ կմնա մինչև դեկտեմբերի 8-ը։
Մինչ այդ Սարգսյանը հանդես եկավ ելույթով։
«Ուղիղ տարի ու կես իմ բոլոր քայլերը հետևում են երկու օպերատիվ աշխատողներ,իմ շարժը հսկվել է։ Բայց ես ոչինչ չեմ ձեռնարկել մինչև իմ ձերբակալվելը։ Մեջը ոչինչ չկա։ Ես հիմա այստեղ բոյ եմ տալիս, այս իշխանությունների դեմ պետք է բոյ տաս, որ կարողանաս գոյատևել։ Սրա մեջ տեռորիզմ կա՞։ ԱԺ-ում ասում էին, Արթուր Սարգսյանին կալանավորենք, աստղիկներ կհայտնաբերենք։ Հայտնաբերե՞լ եք։ Գտել եք միայն օրինական զենքներ, պայթուցիկներ, որ ամբողջ տարին մեր հետ ֆռցրել ենք»,-ասաց Արթուր Սարգսյանը։
Նա ելույթն ավարտեց՝ դիմելով դատավորին, հանրային մեղադրողներին. «Բոլորդ պատասխան եք տալու աստծո առաջ։ Մարդկանց զրկել եք երեխեքից շինծու գործի համար։ Քաղաքապետ եմ եղել, նստել եմ, դուրս եմ եկել, դարձել եմ պատգամավոր։ Հիմա նորից նստել եմ։ Բայց ճակատս պարզ է, արժանապատիվ հայի պես ապրել եմ, ու ապրելու եմ։ Ես ձեզ վստահաբար ասում եմ, այս պայքարը մեր հողի, հայրենիքի, արժանապատվության համար է, ով էլ մեղավոր է, վստահաբար պատասխան է տալու»։
Սարգսյանի խոսքին հետևեցին ծափահարություններ։