00:00:00

Հրշեջ-փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ կանխել են Մարալիկ-Պեմզաշեն ճանապարհի ցորենի հնձած արտում առաջացած կրակը

21:58, 18 օգոստոս 2025 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մարալիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին՝ խոտածածկ տարածքում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են Անիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները, այնուհետև նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները քաղաքացիների օգնությամբ, նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Տեղում հրշեջ-փրկարարները իրականացնում են հետախուզական աշխատանքներ՝ թաքնված կրակի օջախներ հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ պարզվել է, որ այրվել է Մարալիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում ցորենի հնձած արտ՝ մոտ 1 հեկտար, որից հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 1000 քմ տարածքում և խոտածածկ տարածքում (մոտ 300 քմ)։ Այրվել է նաև ավտոճանապարհին տեղադրված լուսարձակող պլաստմասե սյուն (1 հատ)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր