00:00:00

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 4 տուժածներից երկուսը երեխաներ են

15:41, 18 օգոստոս 2025 Պատահարներ

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրում բախվել են «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

 

Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել են բժշկական կենտրոններ: 

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա շտապօգնության բժիշկները: 

  

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր