00:00:00

Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել երգիչ-երաժիշտ

12:37, 18 օգոստոս 2025 Պատահարներ

Օգոստոսի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղփոխվածը Երևանի բնակիչ 26-ամյա տղամարդ է:

Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ  Գյուրջյան փողոցի 5/2 հասցեի մոտ արծաթագույն «մերս» մակնիշի ավտոմեքենայով 2 անձինք մոտեցել են 26-ամյա տղամարդուն, ծեծի ենթարկել, դանակահարել և հափշտակել նրա մոտ եղած պայուսակը, որի մեջ բացի անձնական իրերից նաև գումար է եղել:

Պարզվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունները և տաք հետքերով հայտնաբերել են նրանց, ովքեր տեղափոխվել են Երևանի քրեական ոստիկանության վարչություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկվածը երգիչ, երաժիշտ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր