00:00:00

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» պատասխանել է ՔԿ-ի այսօրվա հայտարարությանը

18:00, 14 օգոստոս 2025 Իրավական

 

 

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» պատասխանել է ՔԿ-ի այսօրվա հայտարարությանը․

«Զարմանալի չէ, որ Քննչական կոմիտեն անհանգստացած է իրավապահների թույլ տված հակաիրավական վարքագծի շարունակական բացահայտումներից «հանրային կարծիքի դատարանում»։ Սակայն պաշտպանների օրինական գործունեությունը խոչընդոտելու բացահայտ փորձն անթույլատրելի է։

Հիշեցնենք, որ պաշտպաններին «նախաքննական գաղտնիքով» կաշկանդելու պայմաններում իրավապահներն ու իշխող քաղաքական ուժը, միմյանց գործողությունները փոխլրացնելով, շաբաթներ շարունակ իրականացնում էին հանությանը մոլորեցնելու քարոզչական արշավ՝ չխորշելով մոնտաժված ձայնագրություններով իրականության խեղաթյուրումից։

Հորդորում ենք այսուհետ պահպանել քաղաքական չեզոքությունն ու վերադառնալ իրավունքի դաշտ»։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն պատասխանել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների պաշտպանների կողմից կատարված հրապարակումներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր